Կարևոր իրադարձություններ

Այսօր կայացավ շարժական մամոգրաֆի բացման արարողությունը․ Գևորգ Սիմոնյան

19 Հունվար, 2021 17:07
Հեղինակ՝ Գևորգ Սիմոնյան
Այսօր կայացավ շարժական մամոգրաֆի բացման արարողությունը․ Գևորգ Սիմոնյան
Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 
 
Այսօր կայացավ շարժական մամոգրաֆի բացման արարողությունը, որին մասնակցեցին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Մանուկյանը, Վանաձոր ԲԿ տնօրեն Վահագն Մկրտչյանը:
Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտությունները մեկնարկվել են Վանաձորում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում:
Շարժական մամոգրաֆը դեռ 6 ամիս տեղակայված կլինի Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում և Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում:
Տեղի կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն կունենան անցնել անվճար մամոգրաֆիկ հետազոտություն:
Հետազոտության ախտորոշումը կատարվելու է ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» պրոֆեսիոնալ ռադիոլոգների կողմից:
Ախտորոշման հաստատման լրացուցիչ հետազոտություններն իրականացվելու են անվճար:

 

Լրահոս

Դիտել ավելին