Կարևոր իրադարձություններ

Մեկնարկում է «COVID-19» . Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրը

19 Հունվար, 2021 16:46
Մեկնարկում է «COVID-19» . Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրը

ԱՅՐԵՔՍ Եվրոպայի (Ներկայումս «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ERIM) և Մարդու իրավունքների տուն Երևանի  (ՄԻՏ Երևան, HRHY) կողմից՝ Եվրոպական միության ( ԵՄ, EU) ֆինանսավորմամբ`  «COVID-19» . Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն»  ծրագրի շրջանակներում Shabat.am լրատվական կայքն իրականացնում է համաճարակի ընթացքում մարդու իրավունքների խախտումների մշտադիտարկում, համաճարակից ազդված՝ խոցելի խմբերին օգնելուն ուղղված գործողություններ:

Համավարակի շրջանում մարդու իրավունքների խախտումների և այլ խնդիրների  բարձրաձայնման համար գործում է թեժ գիծ 24/7 ռեժիմով: Թեժ գծի հեռախոսահամարն է՝ +374 94 03 73 73:

Ծրագրի շրջանակներում խորհրդատվություն կտրամադրվի բոլոր այն շահառուներին, որոնց իրավունքները խախտվել են համաճարակի ընթացքում:  

Լրատվական գործունեության ընթացքում կհրապարկվեն ռեպորտաժներ և հոդվածներ՝ վերոնշյալ խնդիրների վերաբերյալ:

Եվրոպական միության ( ԵՄ, EU) ֆինանսավորման շնորհիվ վերականգնվելու է նաև «Շաբաթվա ստերը» հաղորդաշարը, որը հնարավորություն է ընձեռում հերքել շաբաթվա ընթացքում տարածված կեղծ տեղեկատվությունները՝ հանրությանը հնարավորինս պաշտպանելով ապատեղեկատվությունից:

«COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրը 48-ամսյա նախագիծ է, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում է ERIM-ի (նախկին IREX Europe) կողմից:

Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կայունությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն տալով մեղմացնել COVID-19-ի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին