Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ սահմանված պահանջներին համապատասխանող սերտիֆիկատ

19 Հունվար, 2021 14:52
ՀՀ տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ սահմանված պահանջներին համապատասխանող սերտիֆիկատ

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կարանտինի ժամկետը Հայաստանում երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը և վերացվել է օտարերկրյա քաղաքացիների՝ ցամաքային սահմանով ՀՀ մուտք գործելու սահմանափակումը` սկսած ս.թ. հունվարի 12-ից։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից։

ՀՀ տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ սահմանված պահանջներին համապատասխանող սերտիֆիկատ, իսկ դրա բացակայության բոլոր դեպքերում օդանավակայանում անցնել պարտադիր վճարովի ՊՇՌ հետազոտություն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին