Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հումանիտար ուղղությամբ իր ստանձնած պարտականությունները չի իրականացնում. Նազելի Բաղդասարյան

19 Հունվար, 2021 14:40
Հեղինակ՝ Նազելի Բաղդասարյան
Ադրբեջանը հումանիտար ուղղությամբ իր ստանձնած պարտականությունները չի իրականացնում. Նազելի Բաղդասարյան

ՀՀ Ազգայի Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրադադարի հաստատումից հետո հայ զինծառայողների գերեվարումը պետք է դիտարկել եռակողմ հայտարարության կարեւոր դրույթի խախտման համատեքստում։ Խծաբերդի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած գործողությունները եւ այնուհետ, ադրբեջանակական կողմի հայտարարությունները, որ ռազմագերիների նկատմամբ քրեկան հետապնդում է իրականացվելու՝ ցույց է տալիս, որ ռազմագերիները պահվում են պատանդի կարգավիճակում զուտ Ադրբեջանի քաղաքական օրակարգից ելնելով։

Նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության 8-րդ կետի ոչ ամբողջական իրացումը ապացուցում է, որ Ադրբեջանը հումանիտար ուղղությամբ իր ստանձնած պարտականությունները չի իրականացնում։ Նկատենք, որ սույն կետով նախատեսվում էր «ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու զոհվածների դիերի փոխանակում» առանց որեւէ ժամկետների ներառման։ Ուստի, ադրբեջանական կողմի պնդումները, որ Խծաբերդում գերեվարվածներն ունեն այլ կարգավիճակ եւ չեն կարող դիտարկվել այս հայտարարության շրջանակներում՝ սին է ու հիմազուրկ։

Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից ռազմագերիների վերադարձման գործընթացի խոչընդոտումն ու անհարկի ձգձգումը կոպտագույն խախտում է, որը պետք է արժանանա պատշաճ գնահատականի։ Սա է պատճառը, որ մենք եւս մեկ անգամ մեր միջազգային գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում եւ ընդգծում, որ հայկական կողմի համար առաջնահերթություն է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց արագ եւ ապահով վերադարձը։

Օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակները հետամուտ ենք լինելու խնդրի հանգուցալուծմանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին