Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած

19 Հունվար, 2021 13:53
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած

Հունվարի 19-ին, ժամը 10:32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանա­պարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոճանապարհի արգելապատնեշին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Շ․ Թ․-ն (ծնված 1998 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղում ցուցաբերել են օգնություն:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Լրահոս

Դիտել ավելին