Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը սպորտի վարպետի կոչումներ է շնորհել

19 Հունվար, 2021 12:08
ԿԳՄՍ  նախարար Վահրամ Դումանյանը սպորտի վարպետի կոչումներ է շնորհել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 18-ին հրաման է ստորագրել, որով կոչումներ է շնորհվել։

Սամվել Ղասաբօղլյանին, Խաչատուր Ասմարյանին և Ռազմիկ Հակոբյանին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում` վոլեյբոլ մարզաձևում։

Ջոնիկ Եսայանին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում` ուժային եռամարտ մարզաձևում։

Արթուր Մարտիրոսյանին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում` հրաձգություն մարզաձևում։

 

Լրահոս

Դիտել ավելին