Կարևոր իրադարձություններ

Արցախի անվտանգությունը կերաշխավորեն նաև սեփական զինված ուժերը․ «Հայաստանի Հանրապետություն»

19 Հունվար, 2021 09:25
Արցախի անվտանգությունը կերաշխավորեն նաև սեփական զինված ուժերը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«38 տարի անց կրկին հայտնվելով Շուշիում՝ Ալիեւը պահը բաց չթողեց արցախցիներին «երկաթե» բռունցքի մասին հիշեցնելու համար: Նման հայտարարություններն առաջին հերթին ուղղված են Ադրբեջանի ներքին լսարանին: Ալիեւը համառորեն փորձում է իր ժողովրդին եւ ինքն իրեն համոզել, որ պատերազմում հաղթել է Ադրբեջանի բանակը, բայց իրականում պատերազմի ելքը որոշել են թուրքական անօդաչու թռչող սարքերը, թուրք զինվորականները, ջիհադիստ ծայրահեղականները եւ աննախադեպ խտությամբ հրթիռահրետանային հարվածները: Ալիեւի այդ հայտարարությունն ուղղված է նաեւ պատերազմի ելքի հետ չհամակերպվող Արցախի ժողովրդին, որը երբեք չի ընդունի իր հազարամյա բնակավայրերի կորստի փաստը: Նա ունի առարկայական վախեր եւ անվտանգությունը սեփական զինված ուժերի համալրմամբ ապահովելու արցախցու ձգտումը գնահատում է որպես ռեւանշի նախապատրաստություն: Պարզ է, որ հրադադարի պայմանավորվածությունների խախտման դեպքում 40-50 հազարանոց ադրբեջանաթուրքական եւ ջիհադիստ ծայրահեղականներով շրջափակված Արցախը միայն 2000 ռուս խաղաղապահներով չի կարողանա դիմակայել հերթական ագրեսիային: Հետեւաբար, Արցախի պաշտպանության բանակի առկայության անհրաժեշտությունը քննարկման ենթակա չէ, ինչպես նաեւ այն, որ այնտեղ ծառայելու են նաեւ կամավորներ Հայաստանից եւ սփյուռքից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին