Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    626,5
    638,5

  • RUB

    7,01
    7,23

Կարևոր իրադարձություններ

Ապօրինի անտառահատումներ Սյունիքում․ Գորիսի ոստիկանների բացահայտումը

18 Հունվար, 2021 22:39
Ապօրինի անտառահատումներ Սյունիքում․ Գորիսի ոստիկանների բացահայտումը

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 13-ին վարչական տարածքում ստուգել են Քարահունջ գյուղի 34-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։

 

Փայտանութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Ժամեր անց բաժնի սպասարկվող տարածքում շրջայցի ժամանակ ոստիկանները ստուգել և բաժին են տեղափոխել ևս մեկ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով, որի վարորդը Գորիսի Սաթյան փողոցի 27-ամյա բնակիչ էր։

Նա վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։

Հանգամանքները պարզվում են:

Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին