Կարևոր իրադարձություններ

Ապօրինի պահվող գնդացիր, ինքնաձիգներ, հրացաններ, նռնակներ. ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը (տեսանյութ)

18 Հունվար, 2021 21:54
Ապօրինի պահվող գնդացիր, ինքնաձիգներ, հրացաններ, նռնակներ. ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը (տեսանյութ)

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիր ու 7,62 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտ։

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Սևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ Ծովագյուղի բնակիչներից մեկն էլ Սևանի բաժին կամավոր հանձնել է դարձյալ հանգուցյալ պապին պատկանած նռնականետ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 60 փամփուշտով։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Գավառի բաժիններում։

 

Լրահոս

Դիտել ավելին