Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության կրթահամալիրում ազդարարվել է ապագա պարեկների ուսուցման մեկնարկը (տեսանյութ)

18 Հունվար, 2021 20:47
Ոստիկանության կրթահամալիրում ազդարարվել է ապագա պարեկների ուսուցման մեկնարկը (տեսանյութ)

Ոստիկանության կրթահամալիրում հունվարի 18-ին ազդարարվել է պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով 5-ամսյա ուսուցման մեկնարկը: Պարեկային ծառայության շարքերը առաջինը համալրելու իրավունք ստացածներից 496-ը քաղաքացիական անձինք են, 274-ը՝ ոստիկանության ծառայողներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«770 մրցութային տեղի համար ընդունելությանը մասնակցելու համար դիմել էր ավելի քան 2500 դիմորդ: Ընդունելության ստուգումները մեկնարկել էին անցած տարվա սեպտեմբերին։ Դրական միավորներ հավաքած դիմորդները անցել են նաև հարցազրույց։ Ընդունող հանձնաժողովի որոշմամբ՝ մրցույթով անցած համարվեցին առավելագույն միավորներ հավաքած և հարցազրույցի դրական եզրակացություն ստացած 770 դիմորդներ։
5-ամսյա ուսումնառության ընթացքում ապագա պարեկները կստանան անհրաժեշտ գիտելիքներ՝ օտար լեզուներից ու բարեվարքությունից սկսած՝ մինչև ոստիկանական գործ ու կրակային հմտություններ։

 

Արվելու է ամեն ինչ, որ ունենանք առավել պրոֆեսիոնալ ոստիկաններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին