Կարևոր իրադարձություններ

Ալինա Նիկողոսյանը դադարում է իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները

18 Հունվար, 2021 17:43
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
Ալինա Նիկողոսյանը դադարում է իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սիրելի գործընկերներ, այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:
Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին:
Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանին, ում շնորհիվ փորձել եմ դառնալ չափազանց բծախնդիր ու արագաշարժ՝ աշխատանքին առնչվող ամենամանր հարցերում:
Շնորհակալ եմ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ, որոնց ձեռք եմ բերել ինձ համար այս ծանր ժամանակաշրջանում:
Նաև շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին՝ այս տարիների համագործակցության և ըմբռնման համար»:
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին