Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանն ազատվեց պաշտոնից. Առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը

18 Հունվար, 2021 17:13
Արսեն Թորոսյանն ազատվեց պաշտոնից. Առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արսեն Թորոսյանն ազատվել է Առողջապահության նախարարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ազատել առողջապահության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է Առողջապահության նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար»:

 

Լրահոս

Դիտել ավելին