Կարևոր իրադարձություններ

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում կորոնավիրուսով պայմանավորված սահմանված են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ

18 Հունվար, 2021 17:08
Հեղինակ՝ Արցախի Տեղեկատվական շտաբ
Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում կորոնավիրուսով պայմանավորված սահմանված են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ
Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ վերոնշյալ համայնքներում սահմանված են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ։
 
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները սահմանված վայրերում տեղադրված անցակետերում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն՝հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։
 
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետ,ոստիկանության փոխգնդապետ Արման Սարուխանյանն այցելել է անցակետեր և տեղում հանձնարարականներ տվել ծառայություն իրականացնող ոստիկաններին։
 
[ԱՀ Ոստիկանություն]
 

Լրահոս

Դիտել ավելին