Կարևոր իրադարձություններ

Ստուգայցեր Կապան քաղաքում և Սիսիան համայնքում

18 Հունվար, 2021 16:33
Հեղինակ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ստուգայցեր Կապան քաղաքում և Սիսիան համայնքում
ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկել համաճարակային անվտանգության կանոնների պահպանման նորմերը տնտեսավարողների շրջանում:
 
ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Սիսիան համայնքում։ Մասնավորապես՝ ուշադրության են առել անվտանգության նորմերի պահպանումը դեղատներում, դպրոցներում, փակ արտադրական մեկ ձեռնարկությունում և առևտրի կետերում։
 
Ստուգվել է գրանցամատյանների վարման կարգը, ախտահանիչների, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված այլ նորմերի պահպանումը։
ԱԱՏՄ մասնագետների կողմից եղել են որոշ նախազգուշացումներ, հանձնարարկաններ չեն տրվել։
 
Տեսչական մարմնի մասնագիտական խմբերը շարունակել են նաև իրազեկման աշխատանքները՝ իրազեկման թերթիկներ փակցնելով դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային տրանսպորտում և դեղատներում։
 

 

Լրահոս

Դիտել ավելին