Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից. Նրան ցուցված է անկողնային ռեժիմ

18 Հունվար, 2021 13:24
Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից. Նրան ցուցված է անկողնային ռեժիմ

Նոր տիպի կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։

Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։

Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։ 

 

Լրահոս

Դիտել ավելին