Կարևոր իրադարձություններ

«Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիին

17 Հունվար, 2021 23:00
«Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիին

Բեռլինից Մոսկվա ժամանած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին բերման են ենթարկել «Շերեմետևո» օդանավակայանում անձնագրային հսկողություն անցնելուց հետո: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը:

ՌԴ Քրեակատարողական դաշնային ծառայությունից հայտնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 29-ից Նավալնին հետախուզման մեջ է գտնվել պատժի պայմանական փորձաշրջանը պարբերաբար խախտելու համար: Նավալնիի հետագա ճակատագիրը կորոշի դատարանը: Մինչ դատարանի որոշումը նա կմնա կալանքի տակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քրեակատարողական դաշնային ծառայությունը կարող է ձերբակալել Ալեքսեյ Նավալնիին «Իվ Ռոշե» ընկերությունից հափշտակումների մասին քրեական գործի շրջանակում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին