Կարևոր իրադարձություններ

Մեկ օրում մոտ 190 փախստական Հայաստանից Արցախ են վերադարձել․ ՌԴ ՊՆ

17 Հունվար, 2021 22:17
Մեկ օրում մոտ 190 փախստական Հայաստանից Արցախ են վերադարձել․ ՌԴ ՊՆ

Մեկ օրում ևս 189 փախստական Հայաստանից Արցախ են վերադարձել։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

2020թ․ նոյեմբերի 14-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայրեր վերադարձածների թիվը հասավ 49827–ի։

«Լեռնային Ղարաբաղում կողմերի միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գոտու ողջ երկայնքով։ Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։ Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին