Կարևոր իրադարձություններ

Արզնի-Շամիրամ ջրանցքում 85-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել. ԱԻՆ

17 Հունվար, 2021 19:53
Արզնի-Շամիրամ ջրանցքում 85-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Հունվարի 17-ին, ժամը 15:03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի ամառանոցների մոտակայքում գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքում քաղաքացու դի կա։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Գ․ Ս․-ի (ծնված 1935 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Լրահոս

Դիտել ավելին