Ալավերդիում վերսկսվել է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) շենքի շինարարությունը, որը դադարեցվել էր նախ կորոնավիրուսային համավարակի, ապա՝ պատերազմի պատճառով։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, գործարկումից հետո սոցիալական ծառայությունները քաղաքացիներին կմատուցվեն մեկ պատուհանի սկզբունքով: