Կարևոր իրադարձություններ

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն

17 Հունվար, 2021 15:07
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն

Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երեք զինծառայողի դի։ Այս մասին հայտնել է ԱԻՊԾ տեղեկության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Հունվարի 16-ին որոնողական աշխատանքներ են իրականացվել Հադրութի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններով։

Այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն ինչպես նշված երեք, այնպես էլ՝ Որոտանի ուղղություններով։

Հունան Թադևոսյանի փոխանցմամբ` որոնողական աշխատանքներին միացել են ինչպես ծնողները, այնպես էլ կամավորներ։

 

Լրահոս

Դիտել ավելին