Կարևոր իրադարձություններ

Ով է պաշտպանության նորանշանակ փոխնախարարը

17 Հունվար, 2021 11:30
Ով է պաշտպանության նորանշանակ փոխնախարարը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության փոխնախարար է նշանակել Սուրեն Սահակյանին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սուրեն Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ, որը հրապարակվել է e-gov.am կայքում։

Աշխատանքային գործունեություն

Աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական ասոցիացիայում, բարձրագույն կրթության նախարարության բաժնի վարիչի պաշտոնում:

1991թ. նշանակվել է Հայաստանի ներքին գործերի առաջին փոխնախարար:

1991-1992թթ․, 1993թթ.  Հայաստանի հարկային պետական տեսչության պետ

1994-1999թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ

1995-1999թթ.  ԱՊՀ միջպետական տնտեսական կոմիտեի կոլեգիայում ՀՀ լիազոր ներկայացուցիչ

1999-2002թթ. Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2002-2005թթ. «RD կառավարման ծառայություն» ընկերության գլխավոր տնօրեն

2005-2007թթ. «Եվրազետ» ընկերության գլխավոր տնօրեն

2008-2011 թվականներին «Monarch» ընկերության գլխավոր տնօրեն

2011-2018թթ․ ՎՏԲ Հայաստան կառավարման պետ

 

Լրահոս

Դիտել ավելին