Դանիայում բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի շտամով վարակման առաջին դեպքը, որը նախկինում հայտնաբերվել էր Հարավային Աֆրիկայում: Այս մասին այսօր հաղորդել է Դանիայի ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի պետական ինստիտուտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դանիայում հայտնաբերվել է COVID-19 ևս մեկ տարբերակի առաջին դեպքը: Սա B.1.351 / 501Y վիրուսի տարբերակն է, որն ի սկզբանե հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Դանիայում կորոնավիրուսով վարակվել է 188 199 մարդ, մահացել՝ 1 747 մարդ։