Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան (տեսանյութ)

16 Հունվար, 2021 21:15
Հեղինակ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան (տեսանյութ)

Գործարանի հիմնական արտադրատեսականին քաղաքացիական և ռազմական նշանակության սարքեր են: Դրանցից են՝ օդանավերի լուսատու սարքերը, օդանավում գտնվող որոշ սարքերի ճշգրտությունը ստուգող սարքավորումները և ոչ միայն:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարին մանրամասն ներկայացվեց գործարանում ներկայումս ընթացող արտադրական գործընթացներն ու առկա հնարավորությունները:

Գործարանի գլխավոր տնօրեն Միքայել Ղազարյանը նախարարին տեղեկացրեց, որ գործարանում կան նաև խորհրդային տարիներին արտադրված հաստոցներ, որոնք հայ մասնագետների հմուտ ձեռքերի շնորհիվ ժամանակակից CNC հաստոցների են վերածվել: Նշվեց նաև, որ Էջմիածնի սարքաշինական գործարանը համալրված է բոլոր տիպի մեխանիկական մշակման սարքերով, հավաքման արտադրամասերով, էլեկտրոնիկայի մասով էլ՝ պատրաստող և ստուգող լաբորատորիաներով:

 

Հակոբ Արշակյանը կարևորեց հատկապես գործարանի սեփական պրոդուկտների արտադրական գործընթացն ու մասնագետների փորձառությունը՝ ընդգծելով տեղական արտադրանքի կիրառության կարևորությունը մեր երկրի պաշտպանական ոլորտում:

Էջմիածնի սարքաշինական գործարանի տնօրենն էլ նախարարին ասաց, որ իրենք պատրաստ են ավելի ակտիվ համագործակցել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներում:

Նշենք, ներկայացված արտադրանքի հիմնական պատվիրատուն Ռուսաստանի Դաշնությունն է, սակայն ռազմական ոլորտում գործարանը համագործակցում է Հայաստանում գտնվող այլ ռազմական գործարանների հետ, որպես ամբողջական շղթայի մի մաս որոշ ռազմական նշանակության արտադրատեսակների մասեր պատրաստվում են հենց այս կառույցում:



 
 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին