Կարևոր իրադարձություններ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

16 Հունվար, 2021 20:57
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։

Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

 

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

Մեկ օրում մաքրվել է 1,2 հա տարածք և 1 կմ ճանապարհ, հայտնաբերվել և դուրս է բերվել 124 պայթյունավտանգ օբյեկտ: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է ավելի քան 530 հա տարածք, 201,3 կմ ճանապարհ, 751 շենք-շինություն, այդ թվում ՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 530 պայթուցիկ նյութ:

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Տեղի բնակիչների բողոքների և անհայտ կորած զինծառայողների, քաղաքական անձանց վերաբերյալ տվյալներ հավաքագրելու համար մինչ օրս թեժ գիծ է ստացվել 575 հեռախոսազանգ:

 

Լրահոս

Դիտել ավելին