Կարևոր իրադարձություններ

Ծաղկաձորում՝ ճոպանուղու կայանատեղիում, մերկասառույցի պատճառով բախվել են Porsche Cayenne-ը, BMW-ն, Lexus-ը և երեք Mercedes-ները

16 Հունվար, 2021 20:25
Ծաղկաձորում՝ ճոպանուղու կայանատեղիում, մերկասառույցի պատճառով բախվել են Porsche Cayenne-ը, BMW-ն, Lexus-ը և երեք Mercedes-ները

Այսօր՝ հունվարի 16-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու կայանատեղիում բախվել են Porsche Cayenne, Mercedes GLS, Mercedes Sprinter, Mercedes E-Class, Lexus և և BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին