Կարևոր իրադարձություններ

Մեր գյումրեցի տղան լավ է. պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողին

16 Հունվար, 2021 18:45
Հեղինակ՝ Նազելի Բաղդասարյան
Մեր գյումրեցի տղան լավ է. պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողին

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Այսօր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում տեսակցել եմ մեր Վարդան Կիրակոսյանին, ով օրեր առաջ հրազենային վիրավորում էր ստացել հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով ։
Մեր գյումրեցի տղան լավ է, վիրահատությունն անցել է բարեհաջող եւ վիճակը կայուն է։ Վարդանը վստահեցրեց՝ տրամադրությունը բարձր է, ապաքինվելուն պես կշարունակի մարտական ծառայությունը։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր բոլոր զինվորներին»:
 
 

Լրահոս

Դիտել ավելին