Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան արգելել է ռուսերենով ծառայությունների մատուցումը

16 Հունվար, 2021 18:24
Ուկրաինան արգելել է ռուսերենով ծառայությունների մատուցումը

Շաբաթ օրն ուժի մեջ է մտնում «Ուկրաիներենը՝ որպես պետական լեզու գործածելն ապահովելու մասին» օրենքի նորմը, որն ապահովում է Ուկրաինայի ծառայությունների ողջ ոլորտի վերջնական անցումը ուկրաիներենի: Տեղեկությունը հաղորդում է փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ծառայություններ մատուցող բոլոր ընկերությունները, անկախ իրենց սեփականության ձևից, պարտավոր կլինեն ծառայել սպառողներին և տեղեկություններ տրամադրել ապրանքների և ծառայությունների մասին բացառապես ուկրաիներեն: Այս պահանջը վերաբերում է ոչ միայն առևտրի ոլորտին: Միայն հաճախորդի պահանջով կարող է նրան առանձին մատուցել երկու կողմերի համար ընդունելի այլ լեզվով: Այժմ հնարավոր կլինի պաշտոնապես բողոքել ռուսերենով մատուցվող ծառայությունից, իսկ տուգանքները նախատեսված են նաև նոր նորմը խախտելու համար:

Օրենքը սուր քննադատության է ենթարկվել ուկրաինական ընդդիմության և ռուս քաղաքական գործիչների կողմից: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Կիևը, ռուսերենի նկատմամբ խտրական օրենքներ ընդունելով, դիտավորյալ տարաձայնություններ է սերմանում իր քաղաքացիների միջև:

Ուկրաինայում պետական լեզուն ուկրաիներենն է: Միևնույն ժամանակ, սահմանադրությունը երաշխավորում է ռուսերենի և ազգային փոքրամասնությունների այլ լեզուների ազատ զարգացումը, օգտագործումը և պաշտպանությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին