Armtimes.com- գրում է․
«Հայրենիքի փրկության շարժման»՝ Վանաձորում կայացած հանդիպմանը մասնակցում էին նաեւ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու Թումանյանի քաղաքապետ Լեւոն Զավարյանը: Ներկա էր նաեւ Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, դաշնակցական նախկին պատգամավորներ, նախկին փոխմարզպետը, ԱԺ նախկին պատգամավորներ, ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանը, Էդուարդ Շարմազանովն ու Վահրամ Բաղդասարյանը:
ՀԺ-ի տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի բազմաթիվ աշխատակիցներ, մասնավորապես աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, փոխքաղաքապետ Վարդան Սահակյանը, ֆինանսական բաժնի պետ Հենրիկ Միրզոյանը, քաղաքապետարանի այլ աշխատակիցներ ու թաղապետեր: Հանդիպմանը ներկա էին նաեւ Արկադի Համբարձումյանին ու Վահրամ Բաղդասրյանին պատկանող տարբեր ընկերությունների աշխատակիցներ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։