Կարևոր իրադարձություններ

Հայրենիքի փրկության շարժմանը մասնակցում էին նաեւ նախկին ու ներկա քաղաքապետեր․ Armtimes.com

16 Հունվար, 2021 17:46
Հայրենիքի փրկության շարժմանը մասնակցում էին նաեւ նախկին ու ներկա քաղաքապետեր․ Armtimes.com

Armtimes.com- գրում է․

«Հայրենիքի փրկության շարժման»՝ Վանաձորում կայացած հանդիպմանը մասնակցում էին նաեւ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու Թումանյանի քաղաքապետ Լեւոն Զավարյանը: Ներկա էր նաեւ Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, դաշնակցական նախկին պատգամավորներ, նախկին փոխմարզպետը, ԱԺ նախկին պատգամավորներ,  ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանը, Էդուարդ Շարմազանովն ու Վահրամ Բաղդասարյանը: 

ՀԺ-ի տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի բազմաթիվ աշխատակիցներ, մասնավորապես աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, փոխքաղաքապետ Վարդան Սահակյանը, ֆինանսական բաժնի պետ Հենրիկ Միրզոյանը, քաղաքապետարանի այլ աշխատակիցներ ու թաղապետեր: Հանդիպմանը ներկա էին նաեւ Արկադի Համբարձումյանին ու Վահրամ Բաղդասրյանին պատկանող տարբեր ընկերությունների աշխատակիցներ:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին