Կարևոր իրադարձություններ

Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել․ 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

16 Հունվար, 2021 16:38
Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել․ 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում նախօրեին՝ հունվարի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 22։25-ի սահմանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծնոտի բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Ոստիկանները պարզել են, որ երեխան Տավուշի մարզի բնակիչ 16-ամյա Հովհաննես Հ․-ն է, ով վնասվածքը ստացել է Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում գործող Ձմեռային այգում։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ Հովհաննես Հ․-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ձմեռային այգու սահադաշտում։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին