Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․
«ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց կենցաղային սպասարկման ոլորտի սարքերի արտադրության մեջ «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրեն Մեհդի Ղանադնիյային:
Վերջինս ՀՀ դեսպանին տեղեկացրեց Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու իր ծրագրերի մասին:
Դեսպան Թումանյանը ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի առանձնահատկությունները, ԵԱՏՄ երկրների հետ առևտրային գործարքներ իրականացնելու հնարավորությունները:
Ընկերության տնօրեն Ղանադնիյան հայտնեց, որ փետրվար ամսին ձեռնարկության պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ տեղում ծանոթանալու տնտեսական գործունեության հնարավորություններին:
ՀՀ դեսպանը պատրաստակամություն հայտնեց նախնական փուլում աջակցել անհրաժեշտ տեղեկատվության ապահովման հարցում»: