Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը 19-21-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

16 Հունվար, 2021 13:55
Օդի ջերմաստիճանը 19-21-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հունվարի 16-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերն առանձին շրջաններում, 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով: Հունվարի 17-ին, 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին՝  հարավային՝ 5-8մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-21-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 16-ի ցերեկը, 17-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։

 

Լրահոս

Դիտել ավելին