Կարևոր իրադարձություններ

Signal մեսենջերի աշխատանքում զանգվածային խափանում է տեղի ունեցել

16 Հունվար, 2021 12:50
Signal մեսենջերի աշխատանքում զանգվածային խափանում է տեղի ունեցել

Signal հաղորդագրությունների փոխանակման հարթակը ուրբաթ օրը հայտարարել է, որ «տեխնիկական դժվարություններ» ունի։

«Signal-ը տեխնիկական դժվարություններ ունի։ Մենք ջանքեր ենք գործադրում հնարավորինս արագ սպասարկումը վերականգնելու համար», - ասված է  հավելվածի թվիթերյան գրառման մեջ։

Հավելվածի մեծ թվով օգտատերեր դժվարանում են հաղորդագրություններ ուղարկել տեխնիկական բնույթի խնդիրների պատճառով։ Նշվում է, որ տեխնիկական խնդիրների պատճառը ռեկորդային թվով նոր օգտատերերն են։

Հավելվածի շուրջ հետաքրքությունն աճել է, քանի որ իր մրցակից WhatsApp մեսենջերը անցյալ շաբաթ ներկայացրել է գաղտնիության նոր կանոները, որն օգտատերերի լայն շրջանակներում դժգոհություն է առաջացրել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին