Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավորները փակ քննարկում են անցկացրել` «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով

16 Հունվար, 2021 12:25
ԱԺ պատգամավորները փակ քննարկում են անցկացրել` «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով

Հունվարի 15-ին, Ազգային ժողովում կայացել է պատգամավորներ Գոռ Գևորգյանի և Սոֆիա Հովսեփյանի կողմից կազմակերպված աշխատանքային փակ քննարկում՝ «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը եւ Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:

Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: Կարեւորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին