Կարևոր իրադարձություններ

Գյումրու Պարոնյան փողոցում մեքենա է այրվել

16 Հունվար, 2021 12:13
Գյումրու Պարոնյան փողոցում մեքենա է այրվել

Հունվարի 16-ին, ժամը 09։05-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 09։19-ին, մարել՝ 09։26-ին։ Այրվել է «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հետնամասը և ցուցիչների վահանակը՝ մասամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին