Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

16 Հունվար, 2021 11:48
Ադրբեջանը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Ադրբեջանական կողմը երեկ երեկոյան Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Հայկական կողմին փոխանցված դիերն անճանաչելի են։ Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», - ասել է Թադևոսյանը։

Այսօր որոնողական աշխատանքներն իրականացվելու են Հադրութի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով։

 

Լրահոս

Դիտել ավելին