Կարևոր իրադարձություններ

Գոռավանում տուն է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել հրշեջների 3 մարտական հաշվարկ

16 Հունվար, 2021 11:25
Գոռավանում տուն է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել հրշեջների 3 մարտական հաշվարկ

Հունվարի 16-ին, ժամը 05:33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Տեղում արզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրազի փողոցի տներից մեկում: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։03-ին, մարել՝ 08։05-ին։

Այրվել են տան տանիքը և առաստաղը (մոտ 80 քմ), առաջին ննջասենյակը (մոտ 35 քմ) գույքով, երկրորդ ննջասենյակի դուռը, պատուհանը և միջանցքի առաստաղը:

 

Լրահոս

Դիտել ավելին