Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք, 13 մահ․ ՀՀ ԱՆ

16 Հունվար, 2021 11:00
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք, 13 մահ․ ՀՀ ԱՆ

Հունվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164235 դեպք, որոնցից 152615-ն` առողջացած, 2987-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7905 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 620704 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1638 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք: Ունենք 295 առողջացած և 13 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 728 է:

 

Լրահոս

Դիտել ավելին