Կարևոր իրադարձություններ

Արցախում պատվաստվել է մոտ 100 ռուս խաղաղապահ. ՌԴ ՊՆ

16 Հունվար, 2021 10:51
Արցախում պատվաստվել է մոտ 100 ռուս խաղաղապահ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ռազմական բուժաշխատողները սկսել են խաղաղապահների պատվաստումները Լաչինի միջանցքում և Արցախի շփման գծի դիտակետերում: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Մեկ օրվա ընթացքում բժիշկների բրիգադները պատվաստել են մոտ 100 զինծառայողի` Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջանների երեք դիտակետերում:

Ընդհանուր առմամբ, Արցախ է բերվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին