Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. «Ժողովուրդ»

16 Հունվար, 2021 08:43
Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի քմահաճույքները կարծես թե չափ ու սահման չունեն։ Նախ՝ նշենք, որ քաղաքապետն իր ողջ պաշտոնավարման ժամանակահատվածում աշխատում է դադարներով, կարելի է ասել՝ որպես քաղաքապետ նա աշխատել է հաշված օրեր։

Կհիշեք՝ Մարությանը քաղաքապետ նշանակվելուց հետո մշտապես արձակուրդների է մեկնում, քաղաքապետարանի իր աշխատասենյակում նրան շատ քիչ են տեսնում. մերթ կոնտակտավոր է, մերթ վարակակիր, մերթ հոգնած պաշտոնյա։ Բացի այս, անգամ ավագանու որոշ նիստերին ներկա չի գտնվել քաղաքապետը, որոշ դեպքերում ուշացած է ներկայացել։

Հիմա էլ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հունվարի 22-ի ավագանու նիստին ցանկություն չունի մասնակցելու. իշխանությունների հետ լարված են նրա հարաբերությունները։ Մեզ հայտնի դարձավ, որ Մարությանը Պրահայում էր, նոր է վերադարձել Հայաստան, ու դեռ պարզ չէ, թե երբ աշխատանքի կներկայանա։ Նրա ստորագրմանն են սպասում հարյուրավոր փաստաթղթեր, սակայն քաղաքապետը «կարեւոր գործերով» արձակուրդում է։

«Ժողովուրդ» օրաթերթը Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից փորձեց պարզել՝ քաղաքապետը երբ կվերադառնա աշխատանքի, կմասնակցի արդյոք ավագանու սպասվող նիստին։ Սակայն անպատասխանատու պահվածքով աչքի ընկնող քաղաքապետի աշխատակիցներն էլ իր նման են գործում. խոսնակը հրաժարվեց պատասխանել մեր բանավոր հարցերին»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին