Կարևոր իրադարձություններ

Մանե Թանդիլյանը հանդիպել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ

15 Հունվար, 2021 23:44
Մանե Թանդիլյանը հանդիպել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ

Այսօր՝ հունվարի 15-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ նախարար Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի (Հազար պլյուս) տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ: Այս մասին հայտնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։

«Հանդիպման նպատակն էր՝ պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին հատուցումներ տալու կարգին նախարարության՝ սոցիալական աջակցությամբ զբաղվող պատասխանատու աշխատակիցներին մանրամասն իրազեկումն ու դրանից բխող այլ հարցերի պարզաբանումները:

Վ. Ավետիքյանն այդ առնչությամբ հանդես եկավ տեղեկատվությամբ, ներկայացրեց հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու մեխանիզմները՝ այնուհետև պատասխանելով ներկաներին հուզող հարցերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հիմնադրամի կողմից տրվող հատուցումների տրամադրման կարգի վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելու եղանակներն ու ավելորդ քաշքշուկից խուսափելու հնարավոր տարբերակները:

Հատկապես կարևորվել է այնպիսի մեխանիզմի մշակումը, որը հնարավորություն կտա հիմնադրամի պահանջող կարգին համապատասխանեցնել այն զոհերի ընտանիքների և հաշմանդամ դարձած ազատամարտիկների տվյալները, որոնց անուններն ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել այդ ցուցակներում, ասենք օրինակ նրանք մասնակցել են որևէ գյուղի ինքնապաշտպանական մարտերին՝ առանց համապատասխան զինկոմիսարիատում գրանցվելու և այլն: Նման ծրագրի իրականացմամբ՝ հնարավոր կդառնա պահպանել հիմնադրամի կողմից իրականացվող գործունեության հասցեականությունն ու անկողմնակալությունը»,- ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին