Կարևոր իրադարձություններ

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու գործընթացը երկարաձգվել է․ ՀՀ ԱՍՀՆ

15 Հունվար, 2021 21:23
Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու գործընթացը երկարաձգվել է․ ՀՀ ԱՍՀՆ

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) տրամադրելու գործընթացը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունիսի 1-ը, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

 «Մինչ այժմ ԲԳՎ է ստացել մանկատան 206 շրջանավարտ։

Հիշեցնենք, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացի, 1991 թվականից առ այսօր սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեցող և վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք չօտարած ՀՀ մանկատան շրջանավարտները»,- ասված է հայտարարության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին