Կարևոր իրադարձություններ

Գյումրեցիներից հեռու մնացեք, մենք իրերը կարող ենք կոչել իրենց անուններով. Նազելի Բաղդասարյանը՝ Վազգեն Մանուկյանին

15 Հունվար, 2021 20:51
Հեղինակ՝ Նազելի Բաղդասարյան
Գյումրեցիներից հեռու մնացեք, մենք իրերը կարող ենք կոչել իրենց անուններով. Նազելի Բաղդասարյանը՝ Վազգեն Մանուկյանին

ԱԺ գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Գյումրիից ու գյումրեցիներից հեռու մնացեք։ Մենք իրերը կարող ենք կոչել իրենց անուններով։ :Քաղաքական որոշ շրջանակների շահերը սպասարկող և իրեն առաջնորդ հռչակած Վազգեն Մանուկյանն այսօր Գյումրի այցելության ժամանակ հանդգնել է գյումրեցիներին անվանել «բոմժեր»։

Ցավոք սրտի, նմանօրինակ գործիչների կենսագրությունն ու բառամթերքը տասնամյակներով չի փոխվում։ Գյումրեցիները հիշում են 90-ականներին սույն անձի հայտնի արտահայտությունը, որից հետո նա այլևս չհամարձակվեց ոտք դնել մեր քաղաք։

Գյումրիից ու գյումրեցիներից հեռու մնացեք։ Մենք իրերը կարող ենք կոչել իրենց անուններով»։

Հիշեցնենք, քիչ առաջ Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածում ընդդիմության ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանին և Իշխան Սաղաթելյանին, գյումրեցիներն ու Շիրակի մարզի բնակիչները թույլ չեն տվել, որ շարունակեն ճանապարհն ու մտնեն Գյումրի:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին