Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 22-ի միջադեպի հետ կապված երեք ոստիկանի լիազորություն ժամանակավորապես դադարեցվել է. քրեական գործ է հարուցվել

15 Հունվար, 2021 19:53
Օգոստոսի 22-ի միջադեպի հետ կապված երեք ոստիկանի լիազորություն ժամանակավորապես դադարեցվել է. քրեական գործ է հարուցվել

Այսօր լրատվական կայքերից մեկն անդրադարձել է 2020 թվականի օգոստոսի 22-ին Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի դիմաց տեղի ունեցած միջադեպին։ Այս մասին պարզաբանում է ներկայացրել ոստիկանությունը։

Ոստիկանությունը նշում է, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այնուհետև հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն։

 
 

Նշվում է նաև, որ ոստիկանության 3 ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Կոչ է արվում լրատվամիջոցներին հրապարակումից առաջ բազմակողմանի ուսումնասիրել դեպքի հանգամանքները։

 

Լրահոս

Դիտել ավելին