Կարևոր իրադարձություններ

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել է Փաշինյանի եւ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին

15 Հունվար, 2021 17:23
Պուտինը Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել է Փաշինյանի եւ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ եռակողմ հանդիպման արդյունքները։ Այս մասին հայտնում է  Կրեմլի պաշտոնական կայքը։  

Քննարկվել են նաև ՌԴ ներքին և արտաքին քաղաքականության արդիական հարցերը: 

Հանդիպմանը մասնակցում էին Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վիաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Նախագահի գործադիր գրասենյակի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Բնապահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

 

Լրահոս

Դիտել ավելին