Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել

15 Հունվար, 2021 14:20
Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայի Փոստային և հեռագրական կազմակերպության (PTT), Aktif Bank-ի և Ադրբեջանի AzerPost-ի միջև համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ այդ համաձայնագրի՝ UPT (Միջազգային դրամական տրանսֆեր) գլոբալ դրամական փոխանցումների և վճարումների հարթակն ապահովելու է երկու երկրների միջև դրամական փոխանցումները: 

Թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել UPT-ի գլխավոր տնօրեն Հաքան Օզաթը:

«Մենք հպարտ ենք մեր ստեղծած համակարգով, որն իրականացնելու է Թուրքիայի և Ադրբեջանի փոստային բաժանմունքների դրամական ուղիղ  փոխանցումները»,- ասել է Օզաթը:

Օզաթը նշել է, որ այս համակարգի ծառայությունից օգտվելով՝ երկու երկրների քաղաքացիները կարող են արագ և շահավետ դրամական փոխանցումներ անել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին