Կարևոր իրադարձություններ

Նորվեգիայում կորոնավիրուսային պատվաստումից հետո 23 մահ է արձանագրվել

15 Հունվար, 2021 14:03
Նորվեգիայում կորոնավիրուսային պատվաստումից հետո 23 մահ է արձանագրվել

Նորվեգիայում մահացել է 23 մարդ, ովքեր պատվաստվել էին կորոնավիրուսի դեմ, հայտնում է Նորվեգիայի դեղամիջոցների գործակալությունը, գրում է Meduza.io:

Գործակալությունը չի նշում, թե նրանք որ պատվաստանյութն են ստացել: 2020-ի դեկտեմբերի վերջից Նորվեգիայում օգտագործվում է Pfizer-ի և BioNTech-ի կողմից մշակված պատվաստանյութը:

Բացի այդ՝ Moderna պատվաստանյութի առաջին չորս հազար դեղաչափը Նորվեգիա է ժամանել 2021 թվականի հունվարի 12-ին:

Գործակալության խոսնակ Ստեյնար Մադսենը VG-ի գործակալությանը ասել է, որ բոլոր մահվան դեպքերը լինում են «տարեց մարդկանց մոտ, որոնց մոտ առկա են ուղեկցող հիվանդություններ»:

Մադսենը նշել է, որ գործակալությունը մանրազնին ստուգում է ՝ մահվան պատճառը պատվաստանյութն է եղել, թե պարզապես համընկել է պատվաստման հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին