Կարևոր իրադարձություններ

Ռուս-հայ-ադրբեջանական միջպետական հանձնաժողովը պետք է հանդիպի մինչև հունվարի վերջը. Զախարովա

15 Հունվար, 2021 13:00
Ռուս-հայ-ադրբեջանական միջպետական հանձնաժողովը պետք է հանդիպի մինչև հունվարի վերջը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում պատասխանել է «Լուրեր»-ի հարցին:

«Հունվարի 11-ին տեղի ունեցած մոսկովյան բանակցությունների արդյունքում ընդունվեց հայտարարություն, որը վերաբերում է տրանսպորտային միջանցքի ստեղծմանը: Արդյոք համաձայնեցվե՞լ են այդ միջանցքի ստեղծման պայմանները, օրինակ՝ ո՞ւմ է պատկանելու տարածքը, որով անցնելու են երկաթուղին և ավտոմոբիլային ճանապարհը, որքանո՞վ է Ադրբեջանը երաշխավորում այդ ուղիների անձեռնմխելիությունը, և արդյոք կպարտավորվի՞ չփակել դրանք» հարցերին ի պատասխան՝ Զախարովան ասաց.

«Հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշեմ, որ հունվարի 11-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն դարձրին տնտեսական կապերի հաստատմանը, հաղորդակցության ապաշրջափակմանը և ենթակառուցվածքների զարգացմանը: Այդ հարցով ընդունվեց առանձին հայտարարություն: Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում որոշում կայացվեց ստեղծել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խումբ: Այն պետք է աշխատանքը սկսի մինչև այս ամսվա վերջը: Մինչև մարտի մեկը պետք է ներկայացնի այն միջոցառումների ցուցակը և ժամանակացույցը, որով պետք է իրականացվեն միջազգային փոխադրումների համար նախատեսվող տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնումը և կառուցումը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին