Կարևոր իրադարձություններ

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը

15 Հունվար, 2021 12:38
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

«Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն աշխատանքային այցով կայցելի Մոսկվա, ինչի ժամանակ կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսված է քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, դրությունը Սիրիայում և Աֆղանստանում: Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև միջազգային օրակարգի այլ հարցադրումներ»,- հայտնեց Զախարովան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին