Կարևոր իրադարձություններ

Փող չկա. հարկադիրը չի կարողանում բռնագանձել նույնիսկ 10 հազար դրամ. «Ժամանակ»

15 Հունվար, 2021 09:49
Փող չկա. հարկադիրը չի կարողանում բռնագանձել նույնիսկ 10 հազար դրամ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ոստիկանության կողմից արձանագրված արտակարգ դրության իրավական ռեժիմի եւ կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով կայացված անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա Հարկադիր կատարում ապահովող ծառայությունում նախորդ տարվա դեկտեմբերի 22-ի դրությամբ հարուցվել է 24857 կատարողական վարույթ, որից պարտապանի՝ բռնագանձման ենթակա գույք կամ եկամուտներ չունենալու եւ գույքի անբավարարության հիմքերով ավարտվել է 14991 վարույթ, իսկ ընթացիկ վիճակում է 1485 կատարողական վարույթ։

Միայն այս վիճակագրությունը ցույց է տալիս, թե ինչպիսի սոցիալական վիճակում է հասարակությունը, երբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը չի կարողանում բռնագանձել նույնիսկ 10 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին